Translations:Forgiving Step by Step/6/hy

Ներել նշանակում է գիտակցաբար հրաժարվել տվյալ մարդու նկատմամբ բոլոր մեղադրանքներից և նախատինքներից։ Ես նրան հանձնում եմ Աստծո ձեռքերի մեջ։ Ինքս դատելու փոխարեն վստահում եմ Աստծուն՝ արդար դատավորին, և թույլ եմ տալիս, որ Նա որոշի, թե ինչ պետք է լինի այդ մարդու հետ։ Դա նաև նշանակում է, որ այլևս չեմ հաշվում այդ մարդու մեղքերը նրա դեմ և չեմ պահում դրանք նրա վրա։ Այլ կերպ ասած՝ քանի որ արդեն ապրում եմ նրա արարքների հետևանքներով և չեմ կարող փոխել անցյալը, հիմա հաշտվում եմ դրա հետ և ազատում եմ նրան իմ նկատմամբ ունեցած բոլոր «պարտքերից»։