Ներել` քայլ առ քայլ
- Afrikaans
- Albanian
- Arabic
- Azerbaijani
- Brazilian Portuguese
- Chinese
- Czech
- Dutch
- English
- French
- Ganda
- German
- Greek
- Hindi
- Indonesian
- Italian
- Kannada
- Korean
- Kyrgyz
- Malayalam
- Norwegian Bokmål
- Persian
- Polish
- Romanian
- Russian
- Serbian
- Sorani
- Spanish
- Swahili
- Swedish
- Tamil
- Telugu
- Thai
- Tigrinya
- Turkish
- Turkish (secular)
- Ukrainian
- Uzbek
- Uzbek (Cyrillic script)
- Vietnamese
- Xhosa
Մենք բոլորս ձգտում ենք ունենալ` ամուր,անկեղծ և սիրով լցված խորը փոխհարաբերություններ։Սակայն, մեզնից շատերը, ցավոք սրտի եղել են խոցված և վիրավորված, անգամ ենթարկվել են բռնության։
Կարող ենք հաստատել, որ դա եղել է ցավոտ և տանջալից ընթացք։
Ճիշտ այնպես, ինչպես ֆիզիկական վերքերը կարող են վարակվել և թարախակալել, այնպես էլ մեր սրտի վերքերը կարող են դառնության վերածվել, եթե մենք չգործենք։ Միայն ժամանակը չի կարող բուժել։
Արդյունքում ի՞նչ է տեղի ունենում։ Մենք հետ ենք քաշվում, և մեր ներսում <պատեր> ենք կառուցում փորձելով պաշտպանվել և թույլ չտալ, որպեսզի մարդիկ ավելի մոտիկից ճանաչեն մեզ։Արդյունքում մենք ինքներս մեզ մեկուսացնում ենք։
Փորձում ենք մեղադրել, լինել վրեժխնդիր ,շարունակում ենք բարկացած մնալ տվյալ անձի հանդեպ։
Այս ամենը մեզ հանգիստ չի թողնում, անգամ մեր մտքերն են կլանված լինում այդ մարդկանց արարքներով։
Այս ռազմավարությունները կիրառելով՝ մենք փորձում ենք պաշտպանվել հետագա չարաշահումից, բայց վերջում մենք ավելի շատ ենք վնասում ինքներս մեզ։ Ավելին, եթե մեզ վիրավորեն, մենք ուրիշներին սիրով չենք վերաբերվի։
Այս արատավոր շրջանից դուրս գալու միակ ճանապարհը ներելն է, ինչը կարող է շատ դժվար լինել, հատկապես եթե մենք մեծ ցավ ենք ապրել։ Սակայն, քանի դեռ չենք ներել, մենք մնում ենք կապված մեզ վիրավորած մարդու և անցյալի հետ։ Դա այն պատճառով է, որ մենք չենք կարող պարզապես մոռանալ ցավոտ փորձառությունները և միայն փորձում ենք ճնշել հիշողությունները։ Բայց Աստված ցանկանում է, որ մենք լինենք ազատ՝ ազատ դառնությունից, ազատ վրեժխնդրության ցանկությունից և ազատ անցյալի ցավից։
Այսպիսով ի՞նչ է ներումը։
Ներել նշանակում է գիտակցաբար հրաժարվել տվյալ մարդու նկատմամբ բոլոր մեղադրանքներից և նախատինքներից։ Ես նրան հանձնում եմ Աստծո ձեռքերի մեջ։ Ինքս դատելու փոխարեն վստահում եմ Աստծուն՝ արդար դատավորին, և թույլ եմ տալիս, որ Նա որոշի, թե ինչ պետք է լինի այդ մարդու հետ։
Դա նաև նշանակում է, որ այլևս չեմ հաշվում այդ մարդու մեղքերը նրա դեմ և չեմ պահում դրանք նրա վրա։ Այլ կերպ ասած՝ քանի որ արդեն ապրում եմ նրա արարքների հետևանքներով և չեմ կարող փոխել անցյալը, հիմա հաշտվում եմ դրա հետ և ազատում եմ նրան իմ նկատմամբ ունեցած բոլոր «պարտքերից»։
Սա միայն իմ որոշումն է։
Անկախ նրանից թե տվյալ անձը ներում խնդրել է թե ոչ, կամ ներկա է թե ոչ։
Այն ամբողջությամբ անկախ է մյուս մարդուց՝ նա ներողություն կխնդրի թե ոչ, կամ ներկա է թե ոչ։ Մենք կախված չենք այն մարդուց, ով մեզ ցավ է պատճառել։
Չնայած նրան,որ ներումը լավ է նաև մյուս մարդու համար,ես`առաջնահերթ դա անում եմ իմ սեփական բարօրության համար։
Երբ ներում ենք մենք լինում ենք ազատ`վատ զգացողություններից, ինչպիսիք են վախը,բարկությունը,
դառնությունը և այսպիսով կարող ենք լինել բժշկված և ամբողջական։
Ներման քայլեր
Երբ ներում ենք , այսպես ասաց <կարճ ճանապարներով> ենք դա անում և արդյունքում ներում ենք <շտապելով>։ Ավելի ուշ հասկանում ենք, որ մեր սրտում դեռ կան ցավի մնացորդներ։ Այսպիսով, ինչպե՞ս կարող ենք ներել ուրիշներին։ Հետևյալ քայլերը կօգնեն մեզ թե ինչպե՞ս արդյունավետ անցնել ներման գործընթացով։
Առաջին 3 քայլերի միջով մենք պետք է անցնենք շատ ուշադիր, հավանաբար ինչ որ մեկի օգնությամբ։
1. Ի՞նչ է տեղի ունեցել քեզ հետ անցյալում։
- Մանրամասն նգարագրիր թե ի՞նչ է տեղի ունեցել։
- Տարածված սխալ. Մենք իրավիճակը նկարագրում ենք անորոշ և ոչ թե կոնկրետ
2. Ի՞նչն է ինձ ցավեցրել։ Ինչպե՞ս եմ ես ինձ զգացել տվյալ պահին։
- Զգացմունքները կարևոր են և դրանք մեր անբաժանելի մասն են։
- Տարածված սխալ. Մենք բաց ենք թողնում այս քայլը և կենտրոնանում ենք փաստերի վրա։
3. Նշի'ր մեղքը։
- Մի՛ մեղմացրեք անարդարությունները և մի՛ արդարացրեք։ Պարզեք, թե ինչպես է մյուս մարդը մեղանչել Ձեր դեմ՝ իր արած կամ չարած բաների միջոցով։
- Տարածված սխալ. Մենք արդարացնում ենք մյուս մարդուն (բայց, եթե մենք դա մեղք չենք անվանում, ապա ներում չի կարող լինել)։
Հիմա մենք ամեն բան կբերենք Տիրոջ առջև և կաղոթենք։
4. Անարդարության վերաբերյալ բոլոր բողոքները բերեք( թողեք) Աստծուն:
- Մենք գնում ենք Աստծու մոտ՝ որպես արդար Դատավորի, և մեղադրանքներ ենք ներկայացնում այն մարդու դեմ, ով մեզ ցավ է պատճառել։ Մենք բացում ենք մեր սիրտը Աստծու առաջ և պատմում Նրան առաջին երեք քայլերի բոլոր հիմնական կետերը։
- Տարածված սխալներ. Մենք բաց ենք թողնում այս քայլը կամ թաքցնում ենք մեր զգացմունքները Աստծուց։
5. Ներեք ` բարձրաձայն
- Այժմ մենք հռչակում ենք ներում. («Ես ներում եմ ___-ին ___-ի համար») և որոշում ենք ամբողջ գործը հանձնել Աստծուն։
- Տարածված սխալներ․ Մենք ասում ենք Աստծուն, թե ինչ պետք է անի այդ մարդու հետ (անիծում ենք նրան)։ Կամ ասում ենք, որ ուզում ենք ներել («Տե՛ր, օգնիր ինձ ներել»), բայց իրականում ներման որոշում չենք կայացնում։
Անարդարության վերաբերյալ բոլոր բողոքները բերեք( թողեք) Աստծուն:
Աստված է դատավորը և մենք ունենք իրավունք բերելու Նրա առջև բոլոր անարդարությունները։Մենք կարող ենք համոզված լինել,որ Նա կարող է հաստատել արդարություն և կարող է դատել յուրաքանչյուրին։Մենք չունենք իրավունք ինքներս մեզնով լինել վրեժխնդիր և պատժել այն մարդուն ով մեր հանդեպ սխալ է եղել։ Դա մեր գործը չէ։
Ինչպես այս աշխարհում մենք մեղադրանքներ ենք ներկայացնում դատավորին, այնպես էլ կարող ենք դրանք ներկայացնել Աստծուն։ Մենք չպետք է վախենանք, թե կվիրավորենք Նրան, այլ կարող ենք լիովին անկեղծ լինել և ցույց տալ մեր բոլոր զգացումները։ Երբ ավարտում ենք, թողնում ենք մեղադրանքները և ամեն ինչ հանձնում Աստծո ձեռքերին։ Մենք այլևս ինքներս չենք դատում մյուս մարդուն, այլ դատաստանը թողնում ենք միայն Աստծուն։
Ահա մի քանի լրացուցիչ հուշումներ։
- Օգտվել օգնականի աջակցությունից․
- Դժվար է միայնակ անցնել ներման ամբողջ այս գործընթացը՝ առանց որոշ կողմեր բաց թողնելու։ Գտիր մեկին, ով կարող է քեզ հետ միասին անցնել այս քայլերը և քեզ հետ աղոթել։
- Մեր սեփական մեղքը․
- Երբ մեզ վիրավորում են, մենք հաճախ անգիտակցաբար վատ ենք վերաբերվում ուրիշներին և մեղք գործում նրանց դեմ։ Կարևոր է չանտեսել այդ բաները, այլ ապաշխարել և ներողություն խնդրել։ Այն ամենը, ինչ այստեղ գալիս է քո մտքին, հնարավորինս շուտ պարզաբանիր։
- Ինքս ինձ ներելը․
- Երբեմն մենք բարկանում ենք ինքներս մեզ վրա կամ մեղադրում մեզ ինչ-որ բանի համար։ Աստված առաջարկում է մեզ ներել և մաքրել մեզ Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ինքս ինձ ներելը նշանակում է ընդունել Նրա առաջարկը և կիրառել այն իմ նկատմամբ։
- «Ներել» Աստծուն.
- Երբեմն մենք ունենում ենք բացասական մտքեր Աստծո մասին կամ նույնիսկ բարկանում ենք Նրա վրա։ Աստված սխալներ չի անում, ուստի այդ իմաստով մենք չենք կարող Նրան ներել։ Բայց կարևոր է, որ մենք թողնենք մեր հիասթափությունն ու բացասական զգացմունքները Նրա նկատմամբ։
- Մնալ ներման մեջ.
- Եթե հին զգացմունքները կրկին ի հայտ գան, հիշեցրեք ինքներդ ձեզ, որ դուք արդեն որոշել եք ներել, և այդ զգացմունքները կանցնեն: Այնուամենայնիվ, հնարավոր է, որ կան այլ ասպեկտներ կամ վիրավորանքի ավելի խորը շերտեր, որոնց դուք չեք անդրադարձել ներման աղոթքի ժամանակ: Եվս մեկ անգամ մենք կարող ենք կրկին անցնել ներման գործընթացով, որպեսզի այս ոլորտները նույնպես լինեն բժշկված:
Ինքնաքննություն կամ ինքնազննում։
Վերցրու երկու րոպե հարցնելու Աստծուց հետևյալ հարցերը և գրի առ։
Տե՜ր, ու՞մ պետք է ներեմ։
Լսիր Աստծուն և մտաբերիր քո հարաբերությունները (ծնողներ,ընտանիք,բարեկամներ,ընկերներ,հարևաններ,կոլեգաներ,դասընկերներ,ուսուցիչներ,առաջնորդներ,ինքդ քեզ,Աստված և այլն...)
Ո՞ւմ կողմից և ինչպե՞ս եմ ես վիրավորվել
Հուշումներ՝ հասկանալու համար, արդյո՞ք տվյալ անձի հետ ձեր հարաբերությունները առողջ են,թե՞ շարունակում են մնալ կոտրված.
- Մտածեք այդ մարդու մասին. կարո՞ղ եք նրան ամբողջ սրտով մաղթել ամենայն բարիք:
- Պատկերացրեք, որ փողոցում հանդիպում եք այդ մարդուն. ինչպե՞ս կզգայիք ձեզ: Դեռևս նեղացա՞ծ եք:
Փորձառություն
Ո՞ր վրավորանքին եմ ուզում առաջինը անդրադառնալ։
Ո՞վ պետք է ինձ աջակցի այս հարցում։
Հստակեցրու, թե ինչպե՞ս ես շարունակելու։